633
633
Երբ գամ ու դուռդ թակեմ
Դու հանկարծ չլռես
Բաց քո դռնակը և թող ինձ ներս
Ես կգամ դեպ քեզ, կգամ դեպի քեզ:
Երբ գամ ու դուռդ թակեմ
Դու հանկարծ չլռես
Բաց քո դռնակը և թող ինձ ներս
Ես կգամ դեպ քեզ, կժպտամ ու կասեմ:
Սեր, սեր, սեր եմ բերել
Հույս ու հավատք ու սեր եմ բերել:
Կյանք, կյանք, նոր կյանք եմ բերել
Դու հավետ իմ անգին կլինես իմ կողքին: (2)
Երբ դու քո ներքին սենյակում
Տխուր ու տրտում կարտասվես,
Միայնության այդ դաժան մշուշում
Կամացուկ կմտնեմ ու քեզ մեղմ կգրկեմ:
Երբ դու քո ներքին սենյակում
Տխուր ու տրտում կարտասվես,
Միայնության այդ դաժան մշուշում
Կամացուկ կմտնեմ , ականջիդ մեղմ կասեմ:
Սեր, սեր, սեր եմ բերել
Հույս ու հավատք ու սեր եմ բերել:
Կյանք, կյանք, նոր կյանք եմ բերել
Դու հավետ իմ անգին կլինես իմ կողքին: (2)