645Փառք ու պատիվ Քեզ, ով հայր իմ Աստված

645

1. Փառք ու պատիվ Քեզ, ով հայր իմ Աստված,

Քո փառավոր շնորհքիդ համար,

Որդուդ արյունովն ես մեզի փրկած,

Քո կամքի հաճության համար։


Փառք Քեզի, Հայր, փառք Քեզ, Որդի,

Եվ փառք Քեզ, օրհնյալ Սուրբ Հոգի։


2.Վեհ սիրուդ համար օրհնում ենք Քեզ, Տեր,

Որ խաչի վրա մեզ ցույց տվիր,

Երկնից իջար, քավելու մեր մեղքեր

Մեզ համար անձդ զոհեցիր։


3․Փառք Քո զորության, օրհնյալ Սուրբ Հոգի,

Որով իմ կյանքը շրջեցիր,

Ինձ վերստին ծնունդ պարգևելով,

Եվ իմ սրտի մեջ բնակվեցիր։


4․Գովքդ երգում եմ, զի դու բարի ես,

Քո ամեն սուրբերի համար,

Ոչ մի բարիք երբեք չես խնայում,

Քեզի սիրողների համար։


Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.