656Ամեն օր տեսնում եմ քեզ իմ Տեր

656

Ամեն օր տեսնում եմ քեզ իմ Տեր

Եվ ուրախանում քո գործերով

Դու փրկում ես բժշկում և ազատագրում

Ես բացում եմ սիրտս քեզ Հիսուս

Եվ փառաբանում անունը քո

Դու փառքի և պատվի ես արժանի (2)


Ամեն օր իմ Տեր ես տեսնում եմ քեզ

Քո գործերում և քո խոսքում

Չկա մեկը քեզ պես հրաշքներ գործող

Դու ես միակը եղիր մեծարված


Հիսուսն է Տերը Տերերի

Եվ Արքան Արքաների


Մեծարեք անունը Նրա

Բարձր ձայնով և գոհությամբ

Մեծ ես մեր Տեր և փառավոր

Բարձրյալ է անունը քո (2)


Եվ երկինք երկիր քեզանով ստեղծվեցին

Եվ քո կյանքով նրանք լցվեցին

Հավիտյան կերգենք քո սիրո մասին

Ողորմությանը քո պես չկա


Հիսուսն է Տերը Տերերի

Եվ Արքան Արքաների


Մեծարեք անունը Նրա

Բարձր ձայնով և գոհությամբ

Մեծ ես մեր Տեր և փառավոր

Բարձրյալ է անունը քո (2)

Ծառայության պատմություն

Երբ է երգվել