681Երանի այն մարդուն ով խոսի քո մասին
681
Երանի այն մարդուն ով խոսի քո մասին
Երանի այն հոգուն ով լսի քո մասին
Մանավանդ երանի ով կարդա հասկանա
Նա իսկույն կգտնի և շատ կուրախանա:
Տեր Հիսուս, Տեր Հիսուս աղաչում եմ օգնիր
Ինձ էլ առ թևիդ տակ խնդրում եմ ողորմիր:
Նա իսկույն կթողնի աշխարհի հաճույքը
Սիրով կկատարի հոգևոր խորհուրդը
Փափագով կաղոթի, կլացի, կաղերսի
Երբ հոգիդ այցելի կսփոփվի, կամոքվի:
Տեր Հիսուս, Տեր Հիսուս աղաչում եմ օգնիր
Ինձ էլ առ թևիդ տակ քո որբն եմ ողորմիր: 2
Շատ քաղցր է միանալ Քո բոլոր սուրբերին
Անբաժան լինել ու միշտ մնալ Քո կողքին
Ով փնտրի կգտնի ով բախի կբացվի
Հիսուս սիրո Աստված է, միշտ նույնն է չի փոխվի:
Տեր Հիսուս, Տեր Հիսուս աղաչում եմ արի
Ինձ էլ առ թևիդ տակ հավիտյան ողորմիր: 2
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.