7Տեր, լսիր աղերսանքներս
7
Տեր, լսիր աղերսանքներս
Մեղսալի այս աշխարհում,
Նեղացել են ճամփաներս
Ալեկոծ կյանքի ծովում։ (2)
Դու տեսնում ես՝ թուլանում եմ
Սաստկաշունչ փոթորիկից,
Երբ խավարը թանձրանում է,
Մոլորվում եմ սուրբ ճամփից։ (2)
Տեր, ուղղիր իմ թույլ քայլերը,
Տուր նորից ինձ զորություն,
Որ հավատքով ընդունեմ ես
Սուրբ Հոգուդ խաղաղություն: (2)
Հեռացրու խավար ամպերը,
Թող մրրիկը դադարի,
Եվ ժպտան փայլուն աստղերը,
Որ հոգիս միշտ Քեզ երգի։ (2)
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.