715Մտել եմ Սրբություն Սրբոցդ

715

1․Մտել եմ Սրբությանդ Սրբոցը,

Մտել եմ Քո Գառան արյունով:

Եկել եմ ստանալու Հոգուդ բոցը,

Եկել եմ լցվելու Քո փառքով: (2)


Հայր, սիրում եմ Քեզ,

Պաշտում եմ Քեզ: (2)

Քո անունը Սուրբ է,

Սուրբ ես, Տեր: (2)


2․Դարձել եմ ուխտիդ տապանակը`

Ցողված Քո Որդու արյունով:

Պանդուխտ էի, դարձել եմ զավակդ,

Սրբացել, զորացել Քո սիրով: (2)


Հայր, սիրում եմ Քեզ,

Պաշտում եմ Քեզ: (2)


Քո անունը Սուրբ է,

Սուրբ ես, Տեր: (2)

Ծառայության պատմություն

Երբ է երգվել