728Ոչ թե մեզի ով Տեր այլ Քո անվանդ թող փառք լինի

728

1. Ոչ թե մեզի ով Տեր այլ Քո անվանդ թող փառք լինի

Քո ճշմարտությանդ ու ողորմությանդ համար մեր Տեր

Ինչու հեթանոսներ ըսեն թե ուր է ձեր Աստված

Երկինքն է մեր Աստվածը, որ ամեն բաներն արավ։


Ով Տերոջմեն վախեցողներ հուսացեք

Նա է ձեր օգնություն և ուժ։

Ով Տիրոջմեն վախեցողներ, օրհնեցեք Տերն զորավոր

Լավ է Տիրոջն հուսալ, քան մարդոց ապավինել

Հույսն ամոթով երբեք, ամոթով չի թողնի։


Ուստի ով անձս օրհնե

Սրտանց օրհնե Տերը

Նա է ընկածի ուժը աղքատի հույսը։


Ուստի ով իմ անձս օրհնե

Սրտանց գովե Տերը

Նրա ամեն բարիքները մի մոռնար։ (2)


2. Ամեն ժամանակ Անոր երեսը դուք փնտրեցեք

Հիշեք Նրա հրաշքները և Նրան մոտեցեք

Ճաշակեցեք և տեսեք, որ Տերը Նա քաղցր է

Եվ Նրա ողորմությունները ազգից մինչև ազգ։


Նա ցերեկը քո հովանիտ է

Ու գիշերը քո անքուն պահապան,

Նեղության օրը քեզի հույս, ասպար է քո Աստվածն է։

Տերը կգթա մեզի ինչպես հայրը որդուն

կհեռացնե մեր մեղքերը ոնց հյուսիս հարավեն:


Ուստի ով իմ անձս օրհնե

Սրտանց օրհնե Տերը

Նա է ընկածի ուժը աղքատի հույսը։


Ուստի ով իմ անձս օրհնե

Սրտանց գովե Տերը

Նրա ամեն բարիքներն մի մոռանար։ (2)


Ծառայության պատմություն

Երբ է երգվել