733Կա մի աշխարհ լուսե

733

1.Կա մի աշխարհ լուսե

Ուր չկա խավար, չկա նույնիսկ գիշեր,

Ուր կա մի էակ լուսե


Ուր անհուն սիրո կրակն է միշտ վառում:

Եվ լուսավորում խավարած հոգիների

Եվ սեր պարգևում քարացած մեր սրտերին

ՈՒ խինդով լցնում սգավոր հոգիներին:


Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին

Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին

Իր հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ

Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ: (2)


2.Կա մի աշխարհ լուսե

Ուր անվերջ կյանքի արևն է միշտ փայլում

Նա է, որ պարզած ձեռքով

Այդ լուսե աշխարհն է մեզ առաջնորդում:

Եվ ինչպես մի հուր ջերմացնում սառած հոգին

ՈՒ բոցավառում պատրույգը մարած լամպի

Ամոքում վերքեր ժառանգած այս աշխարհից:


Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին

Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին

Իր հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ

Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ: (2)

Ծառայության պատմություն

Երբ է երգվել