748Արթնացա մի օր, քո իսկ պարգևած

-748-


1. Արթնացա մի օր, Քո իսկ պարգևած

Արևի շողից, ու հանդիպեցի

Ինձ մահի տանող ահեղ փորձության

Բայց բարի սիրտդ հոգատար ձեռքդ

Խղճաց ինձ վերից, և փայփայելով

ՈՒ մեղմ շողերով տարավ փրկության (2)


Կրկ. Այդքանից հետո էլ ուր գնամ ես Հայր իմ գթառատ

Եվ արցունքներով ինչպե՞ս չլվամ վերքը ոտքերիդ

Աղաչում եմ Քեզ, ինձ մի թույլատրիր կյանք շքեղ, առատ

Թե չէ մարմինս նորից կդառնա տաճար կուռքերի:


2. Այդ օրից ի վեր մի փափագ ունեմ փրկիչ սիրելիս

Հասնեմ Գողգոթա, ծնկաչոք փարված ոտքերիդ գամված

Հայացքս ուղղեմ տառապած դեմքիդ, Հիսուս սիրելիս

Որ քո մեջ տեսնեմ նվաստիս անձը մեղքից ազատված


3. Եվ ահա կրկին Քո առջև գալով թույլ ու անկարող

Կուզեմ ամեն օր իմ աղաչանքը Քեզ հայտնի լինի

Հավատք ու սեր եմ խնդրում Քեզանից ամենակարող

Որ չմոռանամ արյանդ գործը, Հիսուս պաշտելի: (2)

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.