755Դու ինձ հայտնել ես Քո սուրբ ճամփան

755

1. Դու ինձ հայտնել ես Քո սուրբ ճամփան

Քո Սերը մեծ ու անսահման

Ինձ պարգևել է կյանք հավետ

Որ լինեմ միշտ Քեզ հետ


Ինձ արտոնել ես խորանիդ մեջ

Երկրպագել Քեզ անվերջ

Եվ Քո առջև գալ ու մնալ

Եվ գոհություն Քեզ տալ


Աստված բարի է և ողորմած է

Հավատարիմ ու Սուրբ

Իր խոսքը ինձ կյանքի հաց է

Շավիղներին իմ լույս (2)


2. Ով Տեր կօրհնեմ Քեզ, քանի դեռ կամ

Դու ինձ փրկել ես շատ անգամ

Առաջնորդել ես ինձ Քո տուն

Ու ինձ դարձրել տան սյուն (2)


Աստված բարի է և ողորմած է

Հավատարիմ ու Սուրբ

Իր խոսքը ինձ կյանքի հաց է

Շավիղներին իմ լույս (2)

Ծառայության պատմություն

Երբ է երգվել