772Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը
772
Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը
Ամէնակարողի շուքի տակ է հանգչում,
Ես կասեմ Տիրոջը իմ ապավեն և իմ ամրոց
Իմ Աստված, որին հուսացած եմ.(2)
Նա փրկեց ինձ մահից, ոսոխի որոգայթից
Ինձ չար բան չի մոտենա
Նրա թևերի տակ, ապահով եմ և վստահ
Ինձ չար բան չի մոտենա (2)
Երբ կանչես դու Նրան, կստանաս պատասխան
Նա քեզ հետ է հավիտյան
Օրհնել է քո տունը, փրկել է քո որդկանց
Բարձրյալն է ապավեն քեզ համար
Երբ կանչեմ ես նրան, կստանամ պատասխան
Նա ինձ հետ է հավիտյան
Օրհնել է իմ տունը, փրկել է իմ որդկանց
Բարձրյալն է ապավեն ինձ համար
Նա փրկեց ինձ մահից, ոսոխի որոգայթից
Ինձ չար բան չի մոտենա
Նրա թևերի տակ ապահով եմ և վստահ
Ինձ չար բան չի մոտենա (4)