779Որդիս քեզ համար եմ եկել
-779-
Որդիս քեզ համար եմ եկել
Քո փրկությունը անվերջ երազել
Երկար տարիներ ես ձեռքերս քեզ եմ պարզել
Տեսա արցունքներդ ամեն երեկո
Դու ինձ մերժելով խավարն ընտրեցիեր, դարձիր
Ես չեմ ուզում ապրես օտարված
Չեմ ուզում լինես ինձնից հեռացված ու լքված
Միշտ քեզ հետ է հոգիս, որդի սիրելիս:
Ես քո հարազատ Հայրն եմ ուրիշ չեմ
Քո Աբբա Հայրն եմ, օտար չեմ, խորթ չեմ որդիս
Միշտ քեզ հետ է հոգիս զավակ սիրելիս:
2. Մեղքը արգելք է և պատ է անանց
Մեղքը անդունդ է, ուղի կորսված
Խավար գիշեր է, ընկնում ես ճամփին հանկարծ
Մեղքը փակեց սիրո դուռը բացված
Դու հեռացար սիրո քո հորից
Բայց էլի հույս կա շնորհած աթոռից, նորից
3. Քո դեմ երկնքի փակ դուռն է բացված
Գառնուկը Աստծո փրկագին է տված
Ով մարդ հիշիր դու Սուրբ Արյունով ես գնված
Հիսուսն է դուռը, փրկության ուղին
Նայիր համարձակ զորության քո վեմին
Ժառանգն ես Տիրոջ կյանքի խոսքերի, հավատա:
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.